«Ես ինձ վրա եմ վերցնում բոլոր հարվածները»,- լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը` խոսելով իր հնարավոր հրաժարականի մասին:

«Ամեն ինչ հնարավոր է: Գլխավորը, որ Սերժ Սարգսյանի մասով դա բացառվում է, իսկ խոսնակի պահով հնարավոր է»,- ասել է նա` հավելելով, որ հենց հիմա կարող է հրաժարական տալ, եթե այդ մասին խնդրեն լրագրողները:

«Իսկ խորհրդարանի նախագահ կլինի Գալուստ Գրիգորիչը, ի՞նչ վատ նախագահ կլինի որ»,- առաջարկել է Աբրահամյանը: Աբրահամյանը նշել է նաեւ, որ խոսնակի պաշտոնից կարող է հեռանալ նաեւ իր կուսակցության` ՀՀԿ-ի որոշամբ, բայց առայժմ նման առաջարկ չի եղել:

Իսկ նախագահի աթոռին Հովիկ Աբրահամյանը այլընտրանք չի տեսնում բացի ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանից: «Ահա թե ինչու նա չպետք է հրաժարական տա»,- հայտարարել է Աբրահամյանը: