Վրաստանի Մշակույթի եւ հուշարձանների պաշտպանության նախարար Նիկա Ռուրուան հերքել է լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թե ռեստորաններում արգելվում են ռուսական երգերը:
«Անհեթեթություն է: Ինչպես կարելի է անկախ երկրում երգերն ընտրվեն ըստ լեզուների: Այս ամենը չափազանցված է: Օրենքում նման արգելքներ չկան: Չնայած, եթե իմ կարծիքը հաշվի առնվեր, ապա մեծ սիրով չէի լսի մայիսի 9-ի` «Դեն Պոբեդի» երգը»,-հայտարարել է նախարարը: Այս մասին հաղորդում է «Սամխրեթիս Կարիբջե»-ն:




























