Հայաստանի կառավարությունը փետրվարի 10-ի նիստի ընթացքում քննության կառնի Իրաքի հետ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրը։

Հայաստանի Հանրապետության եւ Իրաքի Հանրապետության միջեւ դեռեւս ձեւավորված չէ առեւտրատնտեսական բնագավառը կանոնակարգող անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտ: Համաձայնագիրը կոչված է լրացնելու այդ բացը։

«Հայաստանի Հանրապետության եւ Իրաքի Հանրապետության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրի նախագիծը մշակվել է` Իրաքի վերականգման ծրագրերում Հայաստանի հնարավոր մասնակցությունն ապահովելու համար:

Նախատեսվում է կողմերի ներդրողներին տրամադրել առավել բարենպաստության եւ ազգային ռեժիմ: