Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները Վանթյան փողոցում գտնվող գյուղմթերքների շուկայից փետրվարի 5-ին բերման են ենթարկել 37-ամյա Եփրեմ Ս.-ին:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 10.30-ին, շուկայի սննդի տաղավարներից մեկում վիճաբանել է 23-ամյա վաճառողուհու հետ, կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, հայհոյել եւ ծեծի ենթարկել նրան, կոտրել տաղավարի պատուհանի ապակին:
Կատարվում է նախաքննություն:




























