Այս տարվա հունվարին ծայր առած խռովությունների պատճառով Թունիսում զբոսաշրջությունից եկամուտները նվազել են 40 տոկոսով;

Այդ կապակցությամբ զբոսաշրջութան նախարարությունը մշակում է նոր ծրագրեր հանգստացողների ներգրավելու համար: Նախարար Մեհդի Խաուասի խոսքով, այժմ երկրի հյուրերը կարող են շփվել արաբ հեղափոխականների հետ:

«Հեղափոխությունը եւ այն, ինչի միջով անցավ մեր երկիրը, նոր հնարավորություններ է բացում, քանի որ Թունիսը հայտնի է ոչ սովորական, ազատատենչ մարդկանցով»,- հայտարարել է նախարարը:

Ըստ նախարարի, այդ ամենը նոր զբոսաշրջիկների կներգրավի, որոնց հետաքրքիր կլինի իրենց աչքերով տեսնել արաբական աշխարհում հեղափոխությունների ալիք բարձրացրած երկիրն ու նրա բնակիչներին:

Նշենք, որ հունվարի կեսերին Թունիսում հեղափոխություն եղավ բողոքի գործողությունների շնորհիվ, եւ նախագահ Բեն Ալին ստիպված էր փախուստի դիմել: