Բանավեճի իմ ձեւաչափը, իմ ֆորմատը ես առաջարկել եմ հարթակից, այլ ֆորմատով որեւէ ձեւաչափի քննարկման չեմ մասնակցի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Նոր Նորքում նախընտրական քարոզարշավի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետըի թեկնածու հայկ Մարությանի առաջարկին՝ բանավեճի մասնակցել բոլոր 12 թեկնածուներով, չառանձնացնել որեւէ մեկին:

«Իմ առաջարկն ուժի մեջ է: Չեն ընդունի, Աստված իրենց հետ: Ես հիմա ստիպված եմ նորից արձագանքել իմ հարգարժան գործընկեր Հայկ Մարությանին, կարծում եմ՝ ինքը չպետք է բոլորիս թելադրի օրակարգ ու ձեւաչափ: Ես հարգում եմ քաղաքապետի բոլոր թեկնածուներին, բայց քաղաքապետի որեւէ թեկնածու չի ասել՝ մեր դեմ խաղ չկա, որ կա սեւերի ու սպիտակների բաժանում, որեւէ թեկնածու չի ասել, որ մենք ջախջախիչ հաղթանակ ենք տանելու:

Անհասկանալի ֆորմատով հանդիպումը նշանակելու է որ 12 թեկնածուներով կյանգնելու ենք 2-3 րոպեում ծրագիր ենք ներկայացնելու: Ես այդ ֆորմատով որեւէ քննարկման չեմ մասնակցելու»,-ասաց ԲՀԿ-ական թեկնածուն:

Հիշեցնենք, որ նախօրեին Նաիրա Զոհրաբյանը կոչ էր արել Հայկ Մարությանին համարձակություն ունենալ ու գալ իր հետ բանավեճի. «Ինչից խոսում ենք, ասում են՝ սրանց հետեւում Քոչարյանն է կանգնած է: Քոչարյանը հենց ձեր կողքին է կանգնած, որովհետեւ Քոչարյանի PR-ը մենակ դուք եք անում: Սերժ Սարգսյանի բոլոր բարեկամներն «Իմ քայլը» դաշինքի ցուցակում են: Այն տղամարդը, ով անանուն, ֆեյքերի անվան տակ հայհոյում է, թքեմ նման տղամարդու երեսին, դուխ ունեք, տղամարդ եք, եկեք այստեղ բանավիճենք: «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուին ամեն օր հրավիրում ենք բանավեճի, փախչում է: Գա՝ ի՞նչ խոսի, գա՝ իմ հետ քաղաքական հարթակում ի՞նչ բանավիճի: Վախենում է, հիմա էլ ասում եմ՝ տղամարդ ես, հրավիրում եմ բանավեճի, արի առանց Նիկոլ Փաշինյանի, տեսնենք՝ ոնց ես լուծելու Երեւանի խնդիրները»,-ասել էր նա:

Ի պատասխան, այսօր Հայկ Մարությանն ասել էր, որ չի պատրաստվում տարանջատել եւ նախապատվություն տալ որեւէ թեկնածուի: Նա առաջարկել էր բանավիճել բոլոր թեկնածուների հետ: