Ադրբեջանի Գյանջա քաղաքում սպանվել է Ադրբեջանի ՆԳՆ Ոստիկանական ակադեմիայի ղեկավարի տեղակալ Մահիր Ահմեդովի մայրը։
81-ամյա Սեդիգե Ալիեւայի սպանությունը կատարվել է կողոպուտի նպատակով։
Փորձագետները պարզել են, որ նա խեղդամահ է արվել շարֆով։ Կնոջը սպանելուց հետո բնակարանից դուրս են բերվել թանկարժեք զարդեր եւ գումար, հայտնում է ադրբեջանական АРА գործակալությունը։




























