«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը միշտ աջակցել է Սերժ Սարգսյանին, եւ ես նախադեպեր չեմ տեսնում, որ նա սրանից հետո չի անի դա»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Ընդ որում նա համոզմունք է հայտնել, որ «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի առաջադրի իր թեկնածությունը 2013թ. նախագահական ընտրություններում:
Նշենք, որ կոալիցիոն երկու կուսակցությունները` ՀՀԿ-ն եւ «Օրինաց երկիրն» արդեն հայտարարել են Սերժ Սարգսյանի թեկնածությունն աջակցելու իրենց մտադրության մասին, եւ միայն «Բարգավաճ Հայաստանն» է, որ զերծ է մնում մեկնաբանություններից: Վերջին շրջանում ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ լարված հարաբերություններ են ստեղծվել:




























