Թերթը հայտնում է, որ Հայաստանում գոյություն ունեցող ավելի քան 17 հազար տեսակ կենդանիներից 153 ողնաշարավոր եւ 155 անողնաշարավոր գրանցված են «Կարմիր գրքում»: Իսպառ վերացել է երկու ողնաշարավոր կենդանի` Սեւանի իշխանի չորս ենթատեսակներից երկուսը` հիենան եւ մանուլը, իսկ անողնաշարավորներից` բզեզի մի ենթատեսակ:

Ողնաշարավոր կենդանիներից ոչնչացման եզրին են հայկական մուֆլոնը, բեզոարյան այծը, ազնվացեղ եղջերուն, 12 տեսակի կենդանի ընձառյուծ, թիթեռների, մեղուների որոշ տեսակներ եւ այլն: