Սկսվել են «Երկաթե լեդի» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները: Ինտերնետում արդեն հրապարակել են Մերիլ Սթրիփի առաջին լուսանկարը՝ Մարգարեթ Թետչերի կերպարով: Տեղեկությունը, որ Սթրիփը քաղաքական գործչի դեր կխաղա, մամուլում հայտնվել է դեռ 2010 թվականի ամռանը: Այն ժամանակ ենթադրվում էր, որ ֆիլմը կկոչվի «Թետչեր», սակայն ավելի ուշ կինոնկարը վերանվանվել է «Երկաթե լեդին», գրում է Lenta.ru-ն:

Ֆիլմի ռեժիսորը Ֆիլիդա Լլոյդն է, ով ավելի վաղ համագործակցել է Մերիլ Սթրիփի հետ «Mamma Mia!» մյուզիքլի աշխատանքների ժամանակ:

«Երկաթե լեդի» ֆիլմի նկարահանումներն սկսվել են երկու շաբաթ առաջ՝ Լոնդոնում: Այն վարձույթներում կհայտնվի արդեն այս տարի: