Երեւանի ավագանու ընտրություններում ԿԸՀ-ն առցանց ռեժիմով ամփոփում է քվեարկության արդյունքները: Ժամը 03.10-ի դրությամբ մշակվել է քվեաթերթիկների 90,57 տոկոսը (475 ընտրատեղամասերից հաշվարկվել է 441-ի տվյալները):
Ըստ այդմ, «Իմ քայլը» դաշինքը ստացել է 80,95% (271481 ձայն), երկրորդ տեղում ԲՀԿ-ն է, որն ստացել է 7,01 տոկոս (23498 ձայն)։ Երրորդ տեղում «Լույս» դաշինքն է՝ 5,04 տոկոս ձայներով (16897 ձայն):
4-րդ տեղում ՀՅԴ-ն, որն ստացել է 1,62 տոկոս: «Երկիր ծիրանին» ստացել է 1,40 տոկոս ձայն:
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 23-ին, տեղի են ունեցել Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները: Այս պահին դեռ շարունակվում է ձայների հաշվարկը: ԿԸՀ-ն նախնական արդյունքները կհրապարակի վաղն առավոտյան:
Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք:
Նշենք, որ Երեւանի ավագանու անդամների թիվը 65 է: Քաղաքական ուժերի ցուցակները գլխավորողները համարվում են քաղաքապետի թեկնածուներ:





























