Թերթը հայտնում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այսօր կլինեն Երեւանում:
Համանախագահները Երեւանում հանդիպելու են Հայաստանի նախագահին եւ արտգործնախարարին:
Համանախագահներն, ամենայն հավանականությամբ, կայցելեն նաեւ Բաքու, սակայն ե՞րբ` դեռեւս հայտնի չէ: Հայտնի չէ, թե արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կլինե՞ն նաեւ Ստեփանակերտում: Երեւան են ժամանելու ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն, ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը եւ ֆրանսիացի Բեռնար Ֆասիեն, որի փոփոխության մասին տեղեկությունները դեռեւս ոչ հերքվում, ոչ էլ հաստատվում են: Ամեն դեպքում, այս եռյակը դեռեւս շարունակում է աշխատել միասին:





























