Չի կարելի դրամատիզացնել «Բարգավաճ Հայաստանի» եւ Հանրապետական կուսակցության տարաձայնությունները: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:

Նա համոզմունք է հայտնել, որ վաղ թե ուշ այդ երկու քաղաքական ուժերը ընդհանուր լեզու կգտնեն, եւ կառավարող կոալիցիան կշարունակի աշխատել բնական հունով:

Անդրադառնալով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին` Մարտիրոսյանն ասել է. «Քաղաքական գործիչը, ով երբեւէ եղել է այս կամ այն պետությա ղեկին, միշտ էլ լավ հնարավորություններ ունի վերադառնալ մեծ քաղաքականություն: Մարդը, ով երբեւէ ղեկավարել է երկիրը, երբեք չի կարող մարգինալ լինել քաղաքականության մեջ, նա կարող է լինել ստվերում, բայց ոչ երբեք հետնապահ»: