ԵԱՀԿ` ղարաբաղյան հարցի կարգավորման Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) եւ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) Ադրբեջան կայցելեն փետրվարի 10-ին:
Այցի ընթացքում համանախագահները հանդիպելու են արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշենք, որ այսօր` փետրվարի 9-ին Ղարաբաղի հարցով միջնորդները ժամանելու են Հայաստան:
Համանախագահներին ընդունելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:





























