Վերջին շրջանում միջազգային կազմակերպությունների վարած քաղաքականությունը ղարաբաղյան հարցում չի բավարարում Ադրբեջանին: Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի վարիչ Ալի Հասանովը` համանախագահների այցի նախօրեին:
«Միջազգային կազմակերպությունների վարած քաղաքականությունը հակամարտության փուլում, ձեռնարկած միջոցառումները չեն բավարարում Ադրբեջանին, քանի որ միջազգային-իրավական նորմերի խախտումների համար Հայաստանի վրա ճնշում են գործադրում»,- Հասանովին մեջբերել է Trend գործակալությունը:
Բաքվեցի պաշտոնյայի հերթական հայտարարությունը հնչել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Ադրբեջան կատարելիք այցի նախօրեին: Միջնորդներն այսօր հանդիպումներ են ունենալու երկրի բարձրագույն ղեկավարության հետ:





























