Հայաստանյան ընդդիմությունը համախմբվելու խնդիր ունի, հակառակ դեպքում չի կարող հասնել իր առջեւ դրված նպատակներին։ Փետրվարի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը։
«Իհարկե, ժամանակը եւ ժողովուրդը կպարտադրեն, որ ընդդիմությունը մի օր վերջապես համախմբվի, համագործակցության եզրեր գտնի, մանավանդ որ համախմբման դաշտը շատ մեծ է՝ բողոք կոռուպցիայի, թանկացումների եւ մի շարք այլ երեւույթներ դեմ։ Չգիտես ինչու, ընդդիմադիր ուժերն այսօր կենտրոնացած են այն փաստի վրա, թե ինչով են միմյանցից տարբերվում, քան թե ավելի էական՝ միանալու խնդրի վրա։ Մինչդեռ շեշտադրումները պետք է արվեն ոչ թե տարբերությունների, այլ նմանությունների վրա»,- ընդգծեց Հակոբյանը։
Ամփոփելով, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը հայտարարեց, որ իրենց կուսակցությունը պատրաստակամ է միավորվել ընդդիմադիր բոլոր այն ուժերի հետ, որոնք նման ցանկություն կհայտնեն։





























