Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի կենտրոնում` Կադիրովի պողոտայում նոր պայթյուն է որոտացել, հաղորդում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով Չեչնիայի իրավապահ մարմիններին: Վերջին մեկ օրում սա արդեն չորրորդ պայթյունն է Չեչնիայի մայրաքաղաքում:

Կադիրովի պողոտայում պայթյունը որոտացել է Կենցաղի տնից ոչ հեռու: Զոհերի եւ ավերածությունների մասին չի հաղորդվում: Դեպքի վայրում աշխատում է  քննչական խումբը:

Փետրվարի 8-ի երեկոյան նույն տարածքում եւս երկու պայթյուն է որոտացել, որոնց արդյունքում վիրավորվել էր երկու մարդ` մի դեռահաս եւ մի ոստիկան:

Եւս մեկ պայթյուն տեղի էր ունեցել Գրոզնիի Օկտյաբրսկի շրջանում,  վիրավորվել էին ՕՄՕՆ-ի երեք զինյալներ: Ռումբը տեղադրված է եղել սրճարանում` սուրճի պարկերի մեջ: