Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի հունվարի 24-ի ահաբեկչությունն իրականացրել է 7 մարդուց բաղկացած խումբը, «ՌԻԱ Նովոստիին» ասել է ուժային կառույցների աղբյուրը։

«Հետաքննության տվյալներով, ներկայումս պարզվել է 7 կասկածյալների ինքնությունը՝ ներառյալ մահապարտինը»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Նրա խոսքով, խմբի մեջ անչափահասներ կան։ «Բացի այդ, պարզվել են այն մարդկանց ինքնությունները, որոնք կապ են ունեցել կասկածյալների հետ եւ իմացել են նրանց մտադրությունների մասին»,- ասել է աղբյուրը։

Լրատվամիջոցներում  ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ձերբակալվել են «Դոմոդեդովոյում» իրեն պայթեցրած Մահոմեդ Եվլոեւի կրտսեր եղբայրը եւ քույրը։

Օդանավակայանի պայթյունի հետեւանքով զոհվել էր 36, վիրավորվել շուրջ 200 մարդ։