Ֆրանսիացի Բեն Լեկմոտը վերսկսել է Խաղաղ օվկիանոսը լողալով անցնելու փորձերը՝ այդպիսով ուշադրություն հրավիրելով բնապահպանական խնդիրների վրա՝ տեղեկացնում է Reuters-ը։

Հունիսի 5-ին Ճապոնիայից սկսելով լողալ՝ չորեքշաբթի նա հասել է 1000 ծովային միլ (1.852 կմ) արդյունքի, որը իր նախատեսած տարածության մոտ 1/5 մասն է կազմում։

1998 թ․ Ատլանտյան օվկիանոսը կտրած Լեկմոտը ծրագրում է ամեն օր 8 ժամ գտնվել ջրում եւ լողալ 50 կմ։ Ամբողջ տարածությունը, որի վերջնակետը Սան Ֆրանցիսկոն է, կազմում է 9100 կմ։

Իր ճանապարհորդությամբ 51-ամյա լողորդը նպատակ ունի ուշադրություն հրավիրել համաշխարհային օվկիանոսի կեղտոտման վրա։