Սյունիքի մարզում սեպետեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09։00-ի սահմաններում 70-ամյա Ժորա Ս.-ն իր վարած Opel Astra մակնիշի 35 CF 663 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 203-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, հայտնվել ճանապարհի ձախ կողմնակում՝ բախվելով քարերին։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով ուղեւորներ՝ ՌԴ քաղաքացիներ, 55-ամյա Ալեքսեյ Պուրտովը եւ 53-ամյա Գալինա Պուրտովան մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աղիտուի զինվորական հոսպիտալ։