Երեւանում այսօր՝ սեպտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14։10-ի սահմաններում Ռոստոմյան-Մուրացան փողոցների խաչմերուկում բախվել են Opel Astra մակնիշի 34 CR 391 համարանիշի եւ Mitsubishi Outlander մակնիշի 17 FT 177 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով Opel-ի վարորդն ու նրա 2 ուղեւորները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով շրջադարձ կատարելիս չի զիջել գլխավոր ճանապարհով անցնող Mitsubishi-ի վարորդին, ինչն էլ դարձել է վթարի պատճառ, եւ բախման հետեւանքով էլ Mitsubishi-ն դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել երկաթե արկղին ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված անցման վրա։