Հոկտեմբերի 1-ից 5-ը Ղազախստանում կանցկացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ստորաբաժանումների, հետախուզական ծառայությունների միջոցների մասնակցությամբ «Որոնում-2018» հատուկ մարտավարական զորավարժությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ղազախստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Զորավարժություններին ներգրավված են ռազմական նշանակության մարմինները, հետախուզական ստորաբաժանումները եւ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի հատուկ նշանակության ուժերը: Ղազախստանի Զինված ուժերը միջազգային զորավարժություններում կներկայացվեն դեսանտագրոհային եւ «Հարավ» տարածաշրջանային հրամանատարության խմբավորումները», - ասված է հաղորդագրության մեջ:
Միջազգային «Որոնում-2018» հատուկ մարտավարական զորավարժությունները անցկացվում են ՀԱՊԿ Հավաքական արագ արձագանքման ուժերի «Մարտական եղբայրություն-2018» օպերատիվ ռազմավարական զորավարժությունների գաղափարի շրջանակներում:
«Հրամանատարա-շտաբային զորավարժությունների ծրագրում է՝ ռազմական հետախուզության ստորաբաժանումների միավորված խմբավորման կառավարման եւ մասնակից պետությունների հատուկ նշանակության զինված ուժերի մարզումների անցկացումն է»:
Զորավարժությունների հանդիսավոր բացումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին «Գվարդեյսկի» ուսումնական փորձադաշտում:




























