Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին «Սարի Թաղի» դեպքերով հարուցված քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշման հիմնավորվածությունը պարզելու, օրինականությունը ստուգելու եւ արդյունքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու հարցով:

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ 2016թ. հուլիսի 29-ին Երեւան քաղաքի «Սարի Թաղ» թաղամասում անհայտ անձանց կողմից խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառված բռնությունների բացահայտման կարեւորությանը եւ այդ հարցում հանրային վստահության բաղադրիչի առկայությանը Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է ինչպես առանձին արտահերթ զեկույցով, այնպես էլ տարեկան հաղորդման մեջ՝ արձանագրելով մարդու իրավունքներին եւ ազատություններին առնչվող խնդիրներ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Անդրիաս Ղուկասյանը հայտարարել էր, որ բողոքարկում է Սարի թաղի գործով ՀՔԾ որոշումը: «Նշված որոշումը ակնհայտորեն ապօրինի է, որովհետեւ  քաղաքացիական հագուստով ոստիկանության աշխատակիցների բռնություն կիրառելու փաստը արձանագրված է տարբեր տեսանյութերում»,-նշել էր նա:

«Ակնհայտ ապօրինի է». Անդրիաս Ղուկասյանը բողոքարկում է Սարի թաղի գործը կասեցնելու ՀՔԾ որոշումը