Երեւան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ժամանման ժամկետը հստակեցվում է։
ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Ֆրանսիայի առաջնորդը կմասնակցի Երեւանում հոկտեմբերի 11-12-ին կայանալիք ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին։ Դրան կնախորդի նախագահի պաշտոնական այցը։ Սակայն հստակ ժամկետ դեսպանը չի նշել՝ հավելելով, որ ժամանակացույցը հստակեցվում է։




























