Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների հետ կապված Մելքումով-Աղաբաբյան փողոցների հանգույցում տեղի է ունեցել երթեւեկության փոփոխություն:

«Ս.թ. սեպտեմբերի 28-ից մինչեւ ս.թ. հոկտեմբերի 8-ը փակ կլինի Մելքումով փողոցի սկզբնամասը, իսկ Աղաբաբյան փողոցից դեպի Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի երթեւեկությունն այսուհետ կիրականացվի աջ շրջադարձով:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը.,-ասված է Երեւանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ: