2021 թվականը Անկախ Պետությունների Համագործակցությունում ճարտարապետության եւ քաղաքաշինության տարի է հայտարարվել: Այս մասին որոշումը կայացվել է Դուշանբեում՝ ԱՊՀ խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ:

Այս կապակցությամբ ԱՊՀ անդամ պետությունների կառավարություններին եւ Համագործակցության համապատասխան ոլորտի մարմիններին առաջարկվել է ԱՊՀ երկրներում 2021 թվականին Ճարտարապետության եւ քաղաքաշինության տարվա առիթով նախապատրաստման եւ անցկացման համար միջոցառումներ  նախատեսել: