ԱՊՀ մասնակից պետությունների խորհուրդը հավանություն է տրվել «Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության ուսումնասիրման եւ օգտագործման ոլորտում համագործակցության մասին» ԱՊՀ Կոնվենցիայի նախագծին: Դուշանբեում ԱՊՀ երկրների խորհրդի ընդլայնված նիստում այս նախագիծը ներկայացվել է Ռուսաստանի կողմից:

Կոնվենցիան ուղղված է ԱՊՀ անդամ պետությունների համատեղ գործունեության ակտիվացմանը եւ նորմատիվաիրավական բազայի կատարելագործմանը՝ խաղաղ նպատակներով տիեզերական տարածության ուսումնասիրման եւ օգտագործման համար: Ծրագիրը սահմանում է համագործակցության հետեւյալ ոլորտները՝

հիմնարար եւ կիրառական տիեզերական հետազոտություններ, այդ թվում տիեզերական միջավայրի հեռահար զոնդավորում, աստղագիտական հետազոտություններ եւ մոլորակների ուսումնասիրություն,

Երկրի հեռահար զոնդավորում,

ժամանակավոր համակարգող եւ  նավիգացիոն ապահովում,

տիեզերական աղբի օգտագործման խնդրի լուծում,

աստերոիդների, գիստաղերի սպառնալիքի կանխում,

տիեզերական գործունեության իրականացման ընթացքում բնապահպանական անվտանգության եւ շրջակա միջավայրի պահպանության ապահովում,

գիտահետազոտական, փորձակոնստրուկտորային եւ փորձատեխնոլոգիական եւ տիեզերական տեխնիկայի եւ տիեզերական ենթակառուցվածքների հետ կապված այլ աշխատանքներ,

կառավարվող տիեզերական թռիչքներ,

տիեզերական ծառայությունների տրամադրում եւ օգտագործում,

տիեզերական ոլորտի համար կադրերի պատրաստում եւ վերապատրաստում,

տիեզերական ոլորտում կողմերի ազգային նորմատիվաիրավական եւ տեխնիկական փաստաթղթերի ներդաշնակում:

Բացի այդ, նախագծում ընդգրկված են համատեղ գործունեության սկզբունքները, նպատակները եւ կազմակերպչական հիմքերը: Կողմերի համատեղ գործունեության համակարգումն իրականացվում է Տիեզերական միջպետական խորհրդի կողմից, որը խաղաղ նպատակներով տիեզերական տարածության ուսումնասիրման եւ օգտագործման ոլորտում ԱՊՀ-ի համագործակցության մարմինն է:

Համաձայնագրի իրականացումը կնպաստի ԱՊՀ անդամ պետությունների գիտատեխնիկական եւ նորարարական ներուժի եւ խաղաղ նպատակներով տիեզերական տարածության ուսումնասիրման  եւ օգտագործման ոլորտում համագործակցության զարգացմանը: