ԱՊՀ խորհուրդը հաստատել է հանցավորության դեմ պայքարի համատեղ միջոցների միջպետական ծրագիրը 2019-2023 թվականների համար։

Ծրագիրը նախատեսում է թմրամիջոցների, հոգեմետ դեղերի եւ  դրանց պրեկուրսորների անօրինական շրջանառությանը, մարդկանց առեւտրի ու անօրինական միգրացիայի, ինչպես նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իրանացվող հանցագործություններին հակազդման ուղղությամբ համագործակցության ուղղություններն ու ձեւերը։

Հնգամյա միջպետական ծրագիրը եւ դրա իրանացումը թույլ կտա օպտիմալացնել ԱՊՀ ոլորտային մարմինների ջանքերը հանցագործությունների եւ դրա դրսեւորումների եւ ձեւերի դեմ պայքարում։