Տաջիկստանում «Համագործակցության մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի իրականացման շրջանակներում Դուշանբեն 2021 թվականին հայտարարվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք: Այս մասին հայտարարվել է Դուշանբեում ԱՊՀ անդամ պետությունների խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ:
ԱՊՀ-ի կառավարությունները կաջակցեն վերոհիշյալ ծրագրում իրենց երկրների ներկայացուցիչների մասնակցության կազմակերպմանը:
Համագործակցության եւ ԱՊՀ գործադիր կոմիտեի համապատասխան ոլորտային մարմիններին հանձնարարվում է քննարկել 2021 թվականին Դուշանբե քաղաքում մշակութային միջոցառումների անցկացման աջակցման հնարավորությունը:




























