Ռումինիայի Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 27-ին որոշել է, որ հոմոսեքսուալ զույգերը պետք է ունենեան նույն իրավունքները, ինչ որ հետերոսեքսուալները՝ տեղեկացնում է DW-ն։
«Երկարատեւ հեռանկարում նրանք պետք է օգուտ քաղեն իրենց իրավունքների եւ պարտավորությունների ճանաչումից»,- ասվում է որոշման մեջ, որն ընդունվել է հոկտեմբերի 6-7-ը կայանալիք հանրաքվեից առաջ։
Քվեարկության օգտին ավելի քան 3 միլիոն ստորագրություն էր հավաքվել։
ՍԴ-ն նաեւ որոշել է, որ միասեռ ամուսինները կարող են ընտանիք համարվել եւ ապրել երկրում, եթե նրանցից մեկը ԵՄ քաղաքացի է։




























