Հոկտեմբերի 21–ին կայանալիք Կապանի քաղաքապետի արտահերթ ընտրություններին այս պահի դրությամբ առաջադրվել է 2 թեկնածու։

NEWS.am–ի հետ զրույցում Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը հաստատեց, որ «Իմ քայլը» դաշինքից առաջադրվելու է ինքը։

Նշենք, որ Կապանի քաղաքապետի հրաժարականից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել Նարեկ Ղահրամանյանին։   

Առաջիկա ընտրություններին առաջադրվել է նաեւ Գեւորգ Փարսյանը։ Նա «Ռազ–բիլդինգ» ՍՊԸ–ի գլխավոր տնօրենն է, անկուսակցական։

Նշենք, որ առաջադրումների վերջնաժամկետը սեպտեմբերի 30–ն է ժամը 18։00–ն է։