Հեղափոխության հաղթանակը վերջնական չէ. Վերջնական հաղթանակի համար պետք է կարողանանք անցկացնել ԱԺ արտահերթ ընտրություններ, զուգահեռաբար ներդնել անցումային արդարադատություն: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր համագումարում իր ելույթում նշեց «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը:
Նրա խոսքով, հակառակ դեպքում միշտ կա վտանգ, որ հեղափոխական ռեւանշիստները կարող են զարգացումները տանել այլ ուղղությամբ. «Ես վստահ եմ, որ այս դահլիճում նստածները կանեն ամեն ինչ որ օր առաջ անցկացվեն արտահերթ ընտրություններ եւ նոր խորհրդարանում չպետք է լինեն նախորդ վարչախմբի ներկայացուցիչներ եւ նրանց սպասարկող որեւէ կուսակցություն: Միայն այդ դեպքում կլինի հեղափոխության վերջնական անշրջելի հաղթանակ»,-հայտարարեց նա:




























