Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր ցավակցությունն է հայտնել մեծ շանսոնյեի, լեգենդար Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ։

«Համաշխարհային գանձերից մեկը, լեգենդ, ավելի մեծ, քան աշխարհը, Հայաստանի եւ Ֆրանսիայի ժողովուրդների զավակ։ Շառլ Ազնավուրը գերել է մի քանի սերունդների սրտերը՝ ողջ աշխարհում։ Շառլը հավերժ է»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Զոհրաբ Մնացականյանը։