Նախորդ գումարման խորհրդարանում մի գործընկեր ունեինք, շատ հետաքրքիր արտահայտություն արեց, որը մեզ էր վերաբերվում ժամանակին՝ «Սահմանադրության հայեցողական մեկնաբանությունը վերջերս շատ մոդայիկ է դարձել ու ում ոնց հարմար է՝ Սահմանադրությունը այդպես է մեկնաբանում»: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին Աժ–ում ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քննարկմանը ասաց  ԱԺ ՀՀԿ–ական փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ դիմելով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին եւ հավելելով, որ վերջինս շատ լավ գիտի, թե ում նկատի ունի։ 

Արփինե Հովհաննիսյանը նաեւ քննադատեց արդարադատության առաջին փոխնախարար Արթուր Հովհաննիսյանի դիրքորոշումը նրա մատահոգությունների հետ կապված՝ նշելով, որ նախաձեռնությունը նպատակաուղղված է խորհրդարանի բնականոն գործունեության ապահովմանը։ 

Նշենք, որ օրինագծով նախատեսվում է արտակարգ իրավիճակների պարագայում կամ եթե կխոչընդոտվի նիստի ընթացքը, ընդհատել նիստն այնքան ժամանակ, քանի դեռ խոչընդոտը չի վերացվել։