ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 27-ին, կազմել է 483.46 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.18 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 556.70 դրամ (նվազել է 4.63 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 626.42 դրամ (նվազել է 4.07 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.38 դրամ (աճել է 0.01 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 226.16 դրամ, ոսկի՝ 18,486.78 դրամ, պլատին՝ 12,699.12  դրամ: