Հայաստանը կենսաբանական զենք չունի։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2–ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՍԱՊԾ առաջին պետ, միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը:
«Մեր լաբորատորիաներն այդքան հագեցած չեն, որ կարողանանք զանգվածային ոչնչացման զենք ստեղծել։ Կենսաբանական զենքի ստեղծումը պահանջում է կոնկրետ կարողություններ, սարքավորումներ եւ մասնագետներ, ինչը չի կարելի ասել օրինակ Վարստանի լաբորատոր ցանցի մասին։ Չկա ապացույց, որ մենք ունենք կենսաբանական զենք, եւ չկա նաեւ ապացույց, որ մենք որեւէ բան չենք արտադրում։
Փորձագետի խոսքով՝ ներկայումս տարբեր սարքավորումների միջոցով շատ ավելի հեշտ է օդի վարակմամբ, միջատների, կրծողների միջոցով վարակի տարածումը։
Գրիգորյանը հիշեցնելով նախորդ տարի Տավուշի սահմանամերձ մարզի Արծվաբերդ համայնքում գրանցված տուլարեմիա վարակիչ հիվանդության դեպքի մասին, նկատեց, որ դրա վերաբերյալ այդպես էլ լուրջ ուսումնասիրություններ չարվեցին։
Ըստ նրա՝ Արծվաբերդը սահմանից այնքան էլ հեռու չէ եւ այդ վարակի բռնկումը չէր կարող հենց այնպես լինել։
«Ասում էին, որ տարբեր տարիքային խմբերի գյուղացիներ վարակվել են օդակաթաիլային ճանապարհով, սակայն ոչ ոք հետամուտ չեղավ այդ դեպքի հետագա ուսումնասիրմանը»,– նշեց նա։
Նրա խոսքով՝ այս խնդիրը վերաբերվում է մեր երկրի անվտանգությանը եւ ԱԱԾ աշխատակիցների շրջանում պետք է լինեն այս ոլորտի հատուկ մասնագետներ, որպեսզի նման դեպքերը գրավեն նրանց ուշադրությունը։




























