Թուրքիայում կալանավորված ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնի փաստաբան Ջեմ Հալավուրթը մտադիր է չորեքշաբթի դիմել սահմանադրական դատարան՝ իր պաշտպանյալին ազատ արձակելու պահանջով՝ տեղեկացնում է CNN Turk-ը։

Իզմիրի շրջանում ապրող Բրանսոնը կալանավորվել էր 2017թ․՝ Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ կապեր ունենալու մեղադրանքով։

Մայիսի 7-ին Բրանսոնը կանգնել էր թուրքական դատարանի առաջ եւ հերքել ահաբեկչության ու լրտեսության իրեն առաջադրված մեղադրանքները, իսկ հուլիսի 25-ին նրա հանդեպ կիրառվել էր տնային կալանք։ Դատախազությունը պաստորի համար 35 տարվա կալանք է պահանջում։ Հալավուրթն արդեն երեք անգամ փորձել է բողոքարկել Բրանսոնին կալանավորելու որոշումը, եւ օգոստոսի 17-ին Իզմիրի դատարանը հերթական անգամ չի բավարարել նրա բողոքը։