ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանը, Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը, Հրաչյա Հակոբյանը եւ Հովիկ Աղազարյանը առաջարկում են քննարկման դնել այն նախաձեռնությունը, համաձայն որի ամեն օր ժամը 9.00-ից 23.00–ն քաղաքացիները ԱԺ այգի ազատ մուտք կունենան։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ–ում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Միաժամանկ, պատգամավորը հայտնեց, որ պատգամավորները, որոնք կողմ են այդ նախաձեռնությանը, կարող են միանալ ստորագրահավաքին։




























