Արմավիրի մարզում, հոկտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։30-ի սահմաններում 58-ամյա Վաչագան Ղ.-ն իր վարած Opel մակնիշի 33 DՏ 119 համարանիշի ավտոմեքենայով Դալարիկ-Արմավիր ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլխիվայր շրջվել։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով Վաչագան Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։





























