ՀՀ Կրթության եւ գիտության նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել չցանկացող քաղաքական ուժերին:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Երբ տեղի ունեցավ Հեղափոխությունը, մենք հայտարարեցինք, որ խորհրդարանական արտահերթ ընտրություն չենք նախաձեռնում, որովհետեւ քաղաքական մյուս ուժերը պետք է պատրաստվեն դրան։ Միաժամանակ նշում էինք, որ Հեղափոխությունից անմիջապես հետո ամենաշատը մեզ էր ձեռնտու ընտրություն անցկացնելը, քանի որ կարող էինք ստանալ բացարձակ մեծամասնություն, բայց դա չենք անում վերոնշյալ պատճառով։

Սակայն հիմա, երբ ասում ենք, որ ընտրությունների ժամանակը մոտենում է, ասում են՝ քաղաքական ուժերն էլի պատրաստ չեն։ Է, ո՞նց պատրաստ լինեն, եթե ընտրություններին նախապատրաստվելու, կառույցներն ուժեղացնելու փոխարեն ոմանք սատանի մայլում քյանդրբազություն են անում, ուրիշ ոչինչ»։

Դեկտեմբերին լինելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Փաշինյան