Համաձայն վիճակագրական հարցումների՝ նախարարներից ամենացածր վարկանիշն ունի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ամենաբարձրը՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «ԷՄ Փի ՋԻ» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը։

Հարցերից մեկը վերաբերել է նոր կառավարության անդամների ղեկավարած կառույցների աշխատանքին. Արամ Նավասարդյանի խոսքով՝ այդ կառույցների աշխատանքը գնահատվել է 1-5 բալային սանդղակով, որտեղ 1-ը նվազագույնն է, իսկ 5-ը՝ առավելագույն գնահատականը։

Ըստ հարցման արդյունքների, ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի աշխատանքը գնահատվել է 4,35 բալ,  ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի աշխատանքը՝ 4,56 բալ, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանինը՝  4,39 բալ, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանինը՝ 4,09 բալ եւ Սոցիալական հարցերով նախարար Մանե Թանդիլյանի աշխատանքը՝ 4,1 վալ:

«Ամենացածր ցուցանիշը ստացել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ 3,37 բալ»,- ընդգծեց Արամ Նավասարդյանը։