Հայաստանի բանկերի միության (Միություն)  նոր նախագահ է ընտրվել  ՙԱմերիաբանկ՚  ՓԲԸ  Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, ով հաջորդել է Հակոբ Անդրեասյանին՝ ՙԱկբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ՚ ՓԲԸ Գլխավոր գործադիր տնօրենին: Վերջինս նախագահել է Միությունը 2017-2018թթ.-ին:

Հայաստանի բանկերի միության նախագահը ընտրվել է Միության վերջին խորհրդի նիստի ժամանակ՝  կանոնադրության համաձայն:

Միության նորընտիր նախագահը ստանձնել է իր պարտականությունները սույն թվականի հոկտեմբերի 1-ից: