Հայիթիում հոկտեմբերի կեսերից մոլեգնող խոլերայի համաճարակն արդեն խլել է 4334 մարդու կյանք, այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը: Այդ ընթացքում համաճարակով վարակվածների թիվը գերազանցել է 220 հազարը:
Որոշ վերլուծաբանների կարծիքով, իրական զոհերի եւ վարակվածների թիվը գերազանցում է պաշտոնական տվյալները:
Առայժմ պաշտոնապես չի հաստատվել երկրում խոլերայի ծագման աղբյուրը:
Հարեւան Դոմինիկյան հանրապետությունում վարակվածների թիվը անցել է 230-ից: Այդ երկրի տարածքում զոհվել են Հայիթիից ժամանած երեք անձինք, ովքեր վարակված էին խոլերայով:





























