Կամբոջայի դատարանը 70-ամյա վարսահարդարին թագավորին վիրավորելու համար 7 ամսվա ազատազրկման է դատապարտել, գրում է Reuters-ը:
Սա առաջին դեպքն է, երբ համապատասխան օրենքն ընդունվել է այս տարի:
Դատարանը 70-ամյա Պան Սամֆիին, Կամբոջայի ազգային փրկության ընդդիմադիր կուսալցության (CNRP) անդամին մեղավոր է ճանաչել Facebook-ում թագավոր Նորոդոմ Սիամոնիի հասցեին այս տարվա մայիսին վիրավորական արտահայտությունների հրապարակման համար:
«Նա դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման թագավորին վիրավորելու համար, բայց ճաղերի հետեւում միայն 7 ամիս կանցկացնի», - ասել է երկրի դատական իշխանության ներկայացուցիչը:
«Ես համաձայն չեմ դատարանի որոշման հետ, բայց ես չգիտեմ ինչ կարող ենք անել», - ասել է դատապարտյալը:




























