Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի միջոցառումներին մասնակցելու համար դեռ ոչ ոք հրավեր չի ստացել, բայց հրավերներ կլինեն. ես վստահեցնում եմ, որ ԱԺ-ն անմասն չի մնա ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԳ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը հարց ուղղեց՝ նշելով. «Սոցցանցերում ահազանգեր են հայտնվում, որ հաշվի առնելով այն արագությունը, որով փորձում ենք կազմակերպել այս գագաթաժողովը, գնումների գործընթացը իրականացվում է հապճեպ, երբեմն ընթացակարգերի խախտումով: Մոտ մեկ մլրդ դրամ է ծախսվում, ով է պատասխանատուն, ֆինանսական կարգադրիչը, որ վաղը, մյուս օրը խորհրդարանը կարողանա վերահսկողության տակ վերցնել այդ գործընթացը:
Բացի այդ, ինչպիսի ձեւաչափով է ներգրավված ԱԺ-ն այդ միջոցառումներում: Եթե չի լինելու, հիմա ասեք»:
Ի պատասխան Ռուբինյանը նշեց, որ դեռ ոչ ոք հրավեր չի ստացել, բայց հրավերներ կլինեն: «Ես վստահեցնում եմ, որ ԱԺ-ն անմասն չի մնա ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից: իսկ մյուս հարցի մասով՝ ոչ մի ընթացակարգային խախտում չի եղել եւ չի լինի»:




























