Վրաստանի հանրային ռեեստրի ծառայությունը հրապարակել է տեղեկատվություն այդ երկրում հայ գործարարների թվի մասին; Ըստ այդմ՝ 2010 թ. հունվարի 1-ից Վրաստանում գրանցվել են Հայաստանի 100 տնտեսվարող սուբյեկտներ։

Վրացական լրատվամիջոցները դա որակել են որպես «հայկական ընկերությունների զանգվածային փախուստ դեպի Վրաստան»։

Վրաստանում գրանցված հայկական ընկերություններից 70-ը ՍՊԸ-են, 3-ը՝ մասնաճյուղ, 24-ը՝ անհատ ձեռնարկատեր։ Կան նաեւ մի քանի ոչ առեւտրային կազմակերպություններ:

Նշենք, որ հայկական մամուլում համառ խոսակցություններ են պտտվում, որ իր բիզնեսը դեպի Վրաստան է տեղափոխում նաեւ հայտնի օլիգարխ Հրանտ Վարդանյանը։