Հայաստանի խորհրդարանը վավերացրել է Եվրոպական ներդրումային բանկի հետ համաձայնագիրը՝ մետրոյի վերակառուցման վերաբերյալ:

Փաստաթուղթը, մասնավորապես, ենթադրում է 5 մլն եվրո հատկացնել Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցմանը: Այդ միջոցները Հայաստանին հատկացվելու են 15 տարի ժամկետով: Եվս հինգ մլն եվրո հատկացնելու են ՎԶԵԲ-ը եւ ԵՄ հարեւանության ներդրումային հիմնադրամը:

Ծրագրի առաջին փուլում աշխատանքներ են իրականացվելու մետրոպոլիտենի անվտանգության, շարժակազմի եւ ենթակառուցվածքների վերանորոգման ուղղությամբ, ինչի շնորհիվ մետրոպոլիտենի շահագործումը կավելանա եւս 30-40 տարով:

Այդ ծրագրի առաջին փուլը կավարտվի դեռ 2012թ.: Ընդ որում, Մետրոպոլիտենի պատասխանատուները չեն բացառել երթեւեկության սակագինը` ներկայիս 50-ից հասնելու է 100 դրամի: