Փետրվարի 9-ի դրությամբ վճարված է թոշակների 70 տոկոսը՝ 3,5 մլրդ դրամ (մոտ 9,5 մլն դոլար)։ Այսօր՝ փետրվարի 10-ին կառավարության նիստի ընթացքում հայտարարեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը՝ պատասխանելով վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցին։

«Համեմատության համար բավական առաջընթաց է արձանագրվել՝ չկան հերթեր, չկան դժգոհություններ»,- ասաց նախարարը;