Ռուսաստանի Տագանրոգի տեխնիկական ինստիտուտում փետրվարի 9-ի երեկոյան ծեծկռտուք է տեղի ունեցել:

Ստուգման արդյունքում պարզվել է, որ մի կողմից կռվին մասնակցել են չորս ռուսներ, մյուս կողմից չորս երիտասարդներից կազմված խումբը` բաղկացած հայից, վրացուց, ռուսից եւ Դաղստանի քաղաքացուց:

Զոհեր չկան, երիտասարդները բավարարվել են սալջարդերով: Ոստիկանության տվյալներով, ծեծկռտուքը կրել է բացառապես կենցաղային բնույթ, եւ ազգային ատելության հողի վրա չի եղել:

Ներկայումս վարչական գործեր են հարուցվել չորս կռվարարների նկատմամբ: