ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փետրվարի 10-ին ժամանել են Ադրբեջան:
Այցի շրջանակներում նախատեսված է միջնորդների հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:
ԵԱՀԿ` ղարաբաղյան հարցի կարգավորման Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) եւ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) երեկ եղել են Հայաստանում եւ հանդիպումներ ունեցել նախագահի ու արտգործնախարարի հետ:





























